Ինչո՞ւ է Հայկ Մարությանը պարգեւատրում տրանսպորտի վարչության պետին
1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը, որպես Երեւան քաղաքի բնակիչ, վերջերս դիմել էր Երեւան քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով, որ ՀՀ-ում, ԱՄՆ դեսպանատան տարածքում լուսացույցը հանի, քանի որ դրա պատճառով առաջանում են խցանումներ։ Եվ քանի որ այդ հատվածում հետիոտները քիչ են լինում, Մեխակ Գաբրիելյանն առաջարկում է այնտեղ տեղադրել կոճակով լուսացույցներ։
«Երբ հետիոտն է լինում, կոճակը սեղմում ես, նա անցնում է։ Իսկ դա օրվա ընթացքում շատ քիչ ժամանակ է խլում եւ ծախսեր չի պահանջում։ Ինձ պատասխանեց ոչ թե քաղաքապետը, այլ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հ․ Նավասարդյանը։ Նա պատասխանում է, որ Երեւանի քաղաքապետին հղված գրության վերաբերյալ հայտնում է, որ Մոնթե Մելքոնյան- Իսակովի փողոցների հատման կետում գտնվող հանգույցը դեռ անավարտ է, նախագիծ կա, որ այն պետք է կապել Արշակունյաց պողոտային, որի շրջանակներում կվերափոխվի նաեւ տվյալ հատվածի երթեւեկության կազմակերպումը։ Ես ասում եմ՝ այս ծառը խնձորենի է, իսկ նա ասում է՝ տանձենի է։ Ես նամակ եմ գրում քաղաքապետին, թե ինչու է նման մարդուն պահում քաղաքապետարանում, դեռ նույնիսկ պարգեւատրում»,- նշեց Մեխակ Գաբրիելյանը։
Կարծիքներ