Քայլոյի «կենսագրությունը» հայտնվել է հայկական ազատ հանրագիտարանում

Քայլոյի «կենսագրությունը» հայտնվել է հայկական ազատ հանրագիտարանում

Թավշյա հեղափոխության 1 տարվա մասին նյութ գրելու նպատակով  համացանցի էջերից դուրս սպրդեց մի ուշագրավ տեղեկատվություն՝ հայտնի շուն Քայլոյի մասին։ 

Նրա անունը ներառված է հայկական ազատ հանրագիտարանում և որի մասին բառացիորեն  կարդում ենք․ «Քայլոն հայտնի է նաև ոչ պաշտոնական Չալո կամ Չայլո անուններով, լոռեցի թափառող շուն, որն առաջին օրից՝ 2018 մարտի 31-ից, միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կազմակերպած Գյումրուց մեկնարկած բողոքի քայլերթին՝ դառնալով հետագայում տեղի ունեցած Հայկական թավշյա հեղափոխության խորհրդանիշերից մեկը»։

Քայլոյի էջը բաղկացած է «կենսագրություն» , «ցեղատեսակ», ծանոթագրություններ բաժիններից։
Կենսագրության բաժնում կարդում ենք՝ համաձայն Paws կլինիկայի անասնաբույժ Անայիս Աբեդիի ՝ Քայլոն ծնվել է 2016-2017 թվականներին։ Ըստ Աբեդիի, կասկած կա, որ նա գերմանական կուրցխար որսորդական շան խառնուրդ  է։