Երեկ, ցավոք, հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն․Արծրուն Հովհաննիսյան

Երեկ, ցավոք, հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն․Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ուշ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն։ Այս մասին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ դաժան մարտերի արդյունքում կարողացան հասնել դրան և որոշ ուղղություններով առաջանալ։ Հովհաննիսյանը նշեց, որ քարտեզով ցույց կտրվի այդ ուղղությունները։

«Այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց Պաշտպանության բանակն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները»։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր զինված ուժերին հաջողվել է վերականգնել առաջնագիծը: