Հոքեյի Ազգային լիգայի արհմիությունը հաստատել է 24 թիմից բաղկացած փլեյ-օֆֆի ձեւարափը

Հոքեյի Ազգային լիգայի արհմիությունը հաստատել է 24 թիմից բաղկացած փլեյ-օֆֆի ձեւարափը

Հոքեյի Ազգային լիգայի խաղացողների արհմիությունը պաշտոնապես հաստատել է Սթենլիի գավաթի խաղարկության ֆորմատը, որով փլեյ-օֆֆում հանդես կգան 24 թիմեր։ Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն, վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ՀԱԼ ռեգուլյար առաջնությունը դադարեցվել էր մարտի 12-ին այն բանից հետո Ազգային բասկետբոլային ընկերակցության «Յուտի Ջազ» ակումբի մարզիկ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։