Save Artsakh From Genocide-ի կոչը՝ Ադրբեջանում գործող ավելի քան 100 օտարերկրյա ընկերություններին

Save Artsakh From Genocide-ի կոչը՝ Ադրբեջանում գործող ավելի քան 100 օտարերկրյա ընկերություններին

Մենք նախաձեռնել ենք Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերություննրին ուղղված քարոզարշավ, որտեղ դիմում ենք այդ ընկերություններին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դաժան և ապօրինի շրջափակումը, դրա աղետալի հետևանքները, և կոչ ենք անում դրսևորել կորպորատիվ պատասխանատվություն և դադարեցնել  իրենց բիզնես գործունեությունն Ադրբեջանում: Հակառակ պարագայում  նրանք անուղղակիորեն մասնակցում են ադրբեջանական ցեղասպան օրակարգին Արցախում: 

Այս մասին հայտնել են Save Artsakh From Genocide կազմակերպությունից, որը նախաձեռնության պաշտոնական հեղինակն է։

«Որպես օրինակ հիշեցնում ենք բոլոր այն արևմտյան ընկերությունների օրինակը, որոնք դրսևորեցին կորպորատիվ պատասխանատվություն և լքեցին Ռուսաստանը, երբ վերջինս ներխուժեց Ուկրաինա»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ Նախաձեռնության հեղինակներն ընդգծել են, որ ակնկալում են լրատվամիջոցների աջակցությունը՝ արշավը ավելի հանրայնացնելու հարցում: 

«Քարոզարշավի 9 օրերի ընթացքում  ընդհանուր հաշվով արդեն իսկ 300 հազարից ավել նամակ է ուղարկվել: Սակայն որպեսզի մեր ջանքերը արդյունք տան ցանկանում ենք այդ թիվը հասցնել մեկ միլիոնի:  Մասնակիցների մոտավորապես կեսը Հայաստանից են և մյուս կեսը սփյուռքից: Կան նաև օտարերկրացիներ: Հաշվի առնելով, որ մեր նամակները հրապարակային չեն և կարող են անտեսվել, նամակագրությանը զուգահեռ այսօր սկսեցինք նաև սոցիալական LinkedIn հարթակում հրապարակային արշավ: Այնտեղ նրանց ավելի դժվար կլինի խոսափել խնդրի հետ առերեսումից:

Դուք կարող եք էապես նպաստել այս նախաձեռնությանը, եթե հնարավոր կհամարեք այն հրապարակել ձեր լրատվամիջոցներում: Նախաձեռնությանը մասնակցելը հնարավորինս հեշտացրել ենք և այն պահանջում է ընդամենը մի քանի րոպե: Ահա տեքստը, որը պետք է տեղադրել՝

Սիրելի հայրենակիցներ, Միացեք այս կարևոր նախաձեռնությանը և միասին օգնենք Արցախին դուրս գալ շրջափակումից: Հետևյալ առցանց արշավի միջոցով դիմում ենք Ադրբեջանում գործող հարյուրից ավել միջազգային ընկերությունների և հորդորում ենք նրանց դադարեցնել իրենց բիզնես գործունեությունն այդ ցեղասպան երկրում, ինչպես նաև ճնշում բանեցնել Բաքվի իշխանության վրա, որպեսզի միջանցքը բացվի և շրջափակումը վերացվի։ Այս արշավի միջոցով մենք առնվազն հանրայնացնում ենք Արցախի շրջափակումը արտասահմանյան բիզնեսների, նրանց հաճախորդների և գործընկերների լայն շրջանակում: Իսկ եթե մեծ թվով մարդիկ մասնակցեն, ապա Հարկավոր է կատարել երկու գործողություն, որոնք ձեզանից կպահանջեն ընդամենը մի քանի րոպե:

Քայլ 1: Նամակների ուղարկում

Բացեք այս հղումը լրացրեք և ուղարկեք, այն տևում է ընդամենը 1 րոպե և դուք հարյուրից ավել նամակներ կուղարկեք նշված ընկերություններին՝ մեկ կոճակի սեղմումով։ 

Քայլ 2: Սոցիալական LinkedIn հարթակում մեր դիմումների տարածումը նշված ընկերություններին և նրանց գործադիր տնօրեններին

Հերթով բացեք հետևալ հինգ էջերը և կատարեք այս գործողությունները՝ Repost (վերատպել), Like (հավանել), Follow (հետևել), Send (ուղարկել ձեր ընկերներին). Ձեզանից կպահանջվի մի քանի րոպե բայց մեծ գործ արած կլինեք: Ամեն անգամ, երբ Repost և Like գործողություններն են կատարվում, բոլոր ընկերությունները տեղեկանում են: Իսկ հավանումների և վերատպումների թիվը հանրային է՝ որքան շատ, այնքան լավ խնրդի հանրայնացման և ճնշում գործադրելու համար:

Part 1 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7024202262000345088
Part 2 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7024980736868810752
Part 3 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7024991148859387904
Part 4 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7025159671858495488
Part 5 https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:7025217007771906048