Ձեր արածը կոռուպցիա չի՞․․․

Ձեր արածը կոռուպցիա չի՞․․․

Շոուի թոփ համարներից է, երբ լսում ես, որ իշխանությունը իր թիմի «յուղոտներից մեկին հետապնդում է»։ Թե բա՝ կոռուպցիա կա։ 

Հենզելն ու Գրետելը կարդացած կլինեք։  Երբ չար կախարդը երեխեքին բռնում, լավ կերակրում է, որ չաղանան՝ ուտի։ Հիմա այս իշխանությունն է,  քայլողներին բերում կերակրում, «անուշ պատառ է սարքում» , հետո իր ոսկրոտ ձեռքերով նրանց վանդակից հանում և անուշ անել է ուզում։ Իսկական թատրոն է։ Ով չի լսում իրեն, առաջինը նրան է ուտում։ Ակամայից հիշում եմ հումարանման մի իրապատում, որ Սամվել Բաբայանի շուրջ էր պտտվում։  

«Սամվել Բաբայանի տան խուզարկության ժամանակ ԼՂՀ դատախազության աշխատակիցները վերցնում են նաև թանկարժեք զարդերը, ոսկեղենն ու ակնեղենը:
Նախկին զորահրամանատարի մայրը միջամտում է.
-Ա խոխեք, էդ հի՞նչ իք անըմ…
-Մավրիկն ա ըսալ…
-Յաաա՜…էդ սաղ Մավրիկն ա պռազդնիկներին պիրալ, հըմի էլ ղրկալ ա, վեր տանի՞…

Հասկացողը հասկացավ։ Դուք հարստացնում, դուք ձեր հարստացրածին խժռում եք։ Ձեր արածը կոռուպցիա չի՞։ Էդ ո՞վ չի իմանում, որ առանց վերին ատյանի մատի շարժի, ներքևում չեն հարստանում։