ՀՀԿ-ն դիրքավորվում է

ՀՀԿ-ն դիրքավորվում է

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած հաջորդ ասուլիսը նվիրված է լինելու ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի մյուս ասուլիսի կոնկրետ ժամկետը չնշեց, ասաց, որ, ըստ ժամանակացույցի, պատշաճ կերպով կտեղեկացնեն այդ մասին։

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա Արմեն Աշոտյանն ասում է․ «Հանրապետականը, առհասարակ, շատ խիտ պլանավորված սեպտեմբեր ունի, կուսակցական աշխատանքներ, որոնք ուղղված են թե՛ տարածքային-մարզային կառույցների վերակառուցմանը, թե՛ կուսակցական արտաքին կապերի ընդլայնմանը, թե՛ ներքաղաքական կյանքում ՀՀԿ-ի կողմից առավել ակտիվ դիրքավորմանը»։