«Բարսելոնայի» կին ֆուտբոլիստը «ձե՞ռք է գցել» մրցակցի ինտիմ մասերին (տեսանյութ) 

«Բարսելոնայի» կին ֆուտբոլիստը «ձե՞ռք է գցել» մրցակցի ինտիմ մասերին (տեսանյութ) 

«Բարսելոնայի» կին ֆուտբոլիստ Մապի Լեոն Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի» դեմ խաղում (2:0) փորձել է սադրել մրցակցին՝ Դանիելա Կարակասին և ձեռքով դիպչել նրա ոտքերի արանքին։

Հանդիպման 15-րդ րոպեին Լեոն ու Կարակասը սկսել են հրել միմյանց, որից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստուհին իրեն թույլ է տվել ձեռքով դիպչել մրցակցի ինտիմ մասերին։ Լեոն նույնպես փորձել է ինչ-որ բան ասել Կարակասին, սակայն վերջինս չի խառնվել կոնֆլիկտին և պարզապես անտեսել է նրան։

Խաղից հետո «Էսպանյոլը» երկար պաշտոնական հայտարարություն է տարածել, որում իր դժգոհությունն է հայտնել ստեղծված իրավիճակից, դատապարտել տեղի ունեցածը և նշել, որ նման պահվածքն անընդունելի է։ Ակումբը ֆուտբոլիստին իրավաբանական օգնություն է խոստացել, եթե նա ցանկանա դիմել դատարան:

Իր հերթին կանանց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրապարակել է Մապի Լեոնի հայտարարությունը, որում մարզիկը նշել է, թե, իբր, դիպչել է մրցակցի ոտքին։

«Ես երբեք չեմ խախտել կամ մտադիր չեմ խախտել իմ գործընկեր Դանիելա Կարակասի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։ Կադրերում պարզ երևում է, որ դա խաղի սկիզբն է, և նա միտումնավոր բախվում է ինձ, և ես դիպչում եմ նրա ոտքին՝ ի պատասխան այս վիճաբանության՝ ասելով նրան. «Ի՞նչ է պատահել քեզ հետ»: Սրա մեջ ինտիմ հատվածի շոշափում կամ, առավել եւս, դիտավորություն չկա։ Ոչ մի դեպքում մտքովս չի անցնի դիպչել իմ զուգընկերներից որևէ մեկի ինտիմ մասերին, դա դեմ է իմ սկզբունքներին, և ես երբեք չեմ անի դա։

Իմ անվան շուրջ մեծ աղմուկ ու վիճաբանություն է եղել, և դա միտված է միայն իմ կերպարին վնասելուն։ Ես շատ վրդովված և ճնշված եմ, այդ իսկ պատճառով ինձ իրավունք եմ վերապահում դատի տալ յուրաքանչյուրին, ով կփորձի օգտագործել այս ամենն ինձ վնասելու և զրպարտել շարունակելու ինձ»: