Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին» (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին» (Տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանն այս պահին Փարիզում մասնակցում է «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին», որտեղ ելույթ կունենան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետոթյան նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայեն։

Հայաստանի վարչապետից ելույթ կամ մասնակցության որևէ ձևաչափ այս պահին նախատեսված չէ։ Համաժողովին մասնակցում են աշխարհի քառասուն երկրների պատվիրակություններ։ Ելույթներից հետո Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարելու համաժողովի տաղավարներով։ Այդ ընթացքում Փաշինյանը խորհրդանշական նվեր կհանձնի համաժողովի գրադարանին, ապա կայցելի Ռուբեն Վարդանյանի գլխավորած IDEA հիմնադրամի տաղավար, ապա նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը «Ագորա 2» սրահում, այստեղ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը, տեղի կունենա հարցուպատասխան։ Այսքանով կավարտվի Հայաստանի վարչապետի շրջայցը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովում, որից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան։