Ռազմիկ Ամյանը տեղափոխվել է ԱՄՆ, ինչո՞վ է զբաղվում երգիչը

Ռազմիկ Ամյանը տեղափոխվել է ԱՄՆ, ինչո՞վ է զբաղվում երգիչը

Հայկական շոու բիզնեսը վաղուց բաժանված է 2 մասի՝ «շոուի» ու «բիզնեսի»։ Տրամաբանորեն Հայաստանում մեծ մասը «շոուով» է զբաղված, իսկ բիզնես անողները վաղուց մեկնել են արտերկիր։ Նրանց շարքում կան հայտնիներ, որոնք արտագաղթել են «հարգելի» պատճառներով և մշտական բնակություն հաստատել այլ երկրում, ոմանք էլ խոպանային տրամաբանությամբ գնում, փող են աշխատում, գալիս ու «շոու» կազմակերպում։

Վերջին շրջանում ԱՄՆ մեկնող երգիչների շարքերը համալրեց նաև երգիչ Ռազմիկ Ամյանը: Ռազմիկը Լոս Անջելեսի հայկական ակումբներից մեկում աշխատանքի է անցել և պարբերաբար հանդես է գալիս իր հեղինակային երգերով:

Ի դեպ, մենք նաև տեղեկացանք, որ երգիչ Սարո Թովմասյանն ու Ռազմիկ Ամյանն աշխատում են նույն ակումբում: