Սոցապ նախարարի տեղակալը հրաժարական է տվել

Սոցապ նախարարի տեղակալը հրաժարական է տվել

Վահրամ Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր՝ սեփական դիմումիս հիման վրա, դադարեցրել եմ աշխատանքս, որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար.

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում կանգնած են եղել մեր կողքին !

Շնորհակալ եմ բոլոր Արցախցիներին վստահության համար»: