Հրաբուխ է ժայթքել․ 6000 մարդ տարհանվել է Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով 10 կմ-անոց հրաբխային մոխիր: Այս մասին հայտնում է Reuters–ը:
«Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքելու հետևանքով ավելի քան 2000 տուն է վնասվել, հազարավոր մարդիկ տարհանվել են»,-գրում է կայքը:
Նշվում է, որ մոտ շրջաններում ապրող ավելի քան 16000 մարդկանցից մոտ 6000-ը տարհանվել են այլ գյուղեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ևս Լակի-Լակի լեռը մի քանի անգամ ժայթքել էր, որի հետևանքով 9 մարդ էր մահացել:
Կարծիքներ