Գիտնականները հայտնաբերել են ապացույցներ Երկրում կյանքի տիեզերական ծագման մասին

Գիտնականները հայտնաբերել են ապացույցներ Երկրում կյանքի տիեզերական ծագման մասին

Ճապոնացի եւ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի վրա ընկած երկնաքարի մասնիկներ, որոնք պարունակել են շաքարի մոլեկուլներ։ Դրանք կարող էին վճռական դերակատարություն ունենալ Երկիր մոլորակի վրա կյանքի առաջացման գործում։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։

Մասնագետները նկատել են այդ երկնաքարային մնացորդների բաղադրության մեջ ռիբոզի առկայությունը, որը ՌՆԹ-ի գլխավոր բաղադրիչներից է, եւ իրացնում է օրգանիզմների մեջ գենետիկ ինֆորմացիան։ Հայտնաբերել են նաեւ այլ ածխաջրեր եւս, որոնք կարեւոր են կյանքի առաջացման համար։ Հայտնագործությունը հնարավոր է եղել ածխածնի 13 իզոտոպի օգնության իրականացրած հետազոտությունների շնորհիվ։