Մաշկը կարող է հուշել մարդու մոտ առկա հիվանդությունների մասին

Մաշկը կարող է հուշել մարդու մոտ առկա հիվանդությունների մասին

Գերմանացի մաշկաբան Յաել Ադլերը կարծում է, որ մարդու մաշկը բավական ճշգրիտ կերպով կարող է հուշել օրգանիզմում առկա բավականին բարդ եւ վտանգավոր հիվանդությունների մասին։ Այսպես, մաշկի գրգռվածությունն ու կարմությունը կարող են հուշել, որ մարդու օրգանիզմում առկա են ներքին օրգանների հետ կապված հիվանդություններ։

Էկզեման կարող է առաջանալ մարդու մոտ ստամոքսի կամ աղիքների հետ կապված հիվանդություններից։ Մաշկը կարող է հուշել նույնիսկ, որ մարդու մոտ առկա է դիաբետ կամ քաղցկեղ։