Ընտրվելուց հետո Թրամփի առաջին հանդիպումը համաշխարհային առաջնորդի հետ
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաջորդ շաբաթ ծրագրում է հանդիպել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփի հետ։
Reuters-ը, վկայակոչելով Արգենտինայի կառավարությունում իր աղբյուրը, հաղորդում է, որ հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում գտնվող՝ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում։
Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ թեմաներ կլինեն պետությունների ղեկավարների քննարկման առանցքում:
Նշվում է նաեւ, որ Միլեյը մտադիր է հանդիպել Tesla-ի տնօրեն և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ։
Կարծիքներ