Կոմիտասի պողոտայում հանդիպակաց վարող «դուխով» վարորդը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Օգոստոսի 31-ին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ուսումնասիրել են տեսագրությունը, պարզել՝ վարորդի ինքնությունը և նրան ներկայացրել բաժին։