Գերշքեղ մեքենաների հավաքածու՝ Ասադի նախկին պալատում (տեսանյութ)
Թուրքերի հովանավորությամբ գործող սիրիացի զինված ընդդիմադիր ուժերը, որոնք տապալել են Բաշար ալ-Ասադի իշխանությունը, վերջինիս պատկանող պալատում հայտնաբերել են շքեղ մեքենաների հավաքածու։
Ստորգետնյա կայանատեղիից կադրերը սոցիալական ցանցերում հրապարակել են սիրիացի ապստամբները, որոնք վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Դամասկոսի և կառավարական պալատի վրա։
Ըստ այդմ, Սիրիայի նախկին նախագահն իր ավտոպարկի մեջ ունի մոտ հինգ տասնյակ շքեղ ավտոմեքենա։
Տեսանյութում կարելի է տեսնել Rolls-Royce Wraith, Ferrari F50, Lamborghini LM002 և Diablo, Audi R8, Ferrari F430, Mercedes-Benz SLS AMG և այլ սպորտային մեքենաներ, ամենագնացներ, զրահապատ մեքենաներ և այլ շքեղ տրանսպորտային միջոցներ:
Ասադի հավաքածուն ներառում է բավականին թանկ և հազվագյուտ մեքենաներ, օրինակ՝ 90-ականներին արտադրված 349 Ferrari F50-ներից մեկը։
Կարծիքներ