Խաղաղության հիմնական նախապայմանը Զելենսկու լեգիտիմության հարցն է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Վատիկանում խաղաղության բանակցություններ անցկացնելը անիրատեսական է թվում։
Բացի այդ, նա ընդգծել է, որ գլխավոր հարցը կլինի Ուկրաինայի նախագահի «լեգիտիմությունը»։
«Զելենսկու լեգիտիմության հարցը հիմնարար նշանակություն կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում», - նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «չի կարող ժողովրդին թողնել Կիևի ներկայիս ռեժիմի իշխանության տակ», եթե «Զելենսկու խունտան ակնկալում է, որ Ուկրաինան կշարունակի ապրել գործող օրենքներով, ապա դրանք պատրանքներ են»։
Կարծիքներ