Երբ արդեն խոսում են թնդանոթները

Երբ արդեն խոսում են թնդանոթները

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համար այս պատերազմը հրաշալի առիթ է, պատրվակ, պատեհություն՝ ՀՀ իշխանություններին սրբագործելու համար: Ես դեմ չեմ, իհարկե, որ այս ծանր պահին մեր իշխանությունները սրբագործվեն, բայց եւ համոզված եմ, որ դա իշխանությունների սուրբ գործն է եւ ոչ թե այդ իշխանության դամքաշների, որոնց երկիմաստ մտքերն այս օրերին ամեն ինչ փչացնելուց զատ ոչ մի այլ ազդեցություն չունեն:

Եվ ահա, Lragir.am կայքին տված հարցազրույցում Լեւոն Շիրինյանը բարբառել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի այս ագրեսիայի ավարտը, որը շատ-շատ բաներ մեզ հուշում է, պետք է դառնա արդար Հայաստանի հիմնարկեքի շրջանը: Եթե այս երկու տարվա ընթացքում նախկինների այդ տխմար դիմադրությունը չլիներ, անընդհատ դավադրությունները չլինեին, հեղափոխական վերափոխումների ճանապարհով ինչքա՞ն ճանապարհ անցած կլինեինք: Իշխանությունն անընդհատ ստիպված է պատասխանել սրանց: Նախօրեին վարչապետը հարցազրույց է տալիս եւ փակագծեր է բացում Դուշանբեի հանդիպումից: Ըստ էության, դավաճանություն է եղել, կապ է եղել Ալիեւի եւ նախկինների միջեւ: Դա լենինյան սկզբունքն է՝ դավիր հայրենիքիդ՝ իշխանության տիրանալու համար: Լենինն էլ Ռուսաստանի կեսը հանձնեց, միայն թե իշխանությունը վերցնի»:
Իսկ հիմա ինձ լսիր, Շիրինյան Լեւոն: Պատերազմից ժամեր անց ընդամենը կոչ հնչեց համայն հայության՝ դադարեցնել քաղաքական գզվռտոցն ու լծվել հող հայրենիի պաշտպանության գործին:

Դա, անշուշտ, վերաբերում էր նաեւ գործող իշխանությունների գրկում տաքացած բոլոր անասուններին, այդ թվում նաեւ՝ քաղաքագետի համարում ունեցող դեբիլներին: Եվ հիմա ես տեսնում եմ, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ այդ կոչը տակավին չի հասել որոշների մտածողության օրգանին: Հակառակ պարագայում նրանք կհասկանային, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայրենական պատերազմ, եւ այդ պատերազմում մեր ժողովուրդը պարզապես պարտավոր է հաղթել: Ամեն ինչ, լինի քայլ, թե խոսք, որ այսօր կխաթարի մեր միասնականությունն ու համախմբվածությունը, հավասարազոր է դավաճանության եւ պետք դատապարտվի ռազմական դրության դատարանով՝ տրիբունալով: Ես չգիտեմ, թե մասնավորապես Շիրինյանին ինչ «շատ-շատ բաներ» է հուշում ադրբեջանական հերթական ագրեսիայի ավարտը, բայց գիտեմ, որ այս ագրեսիան լինելու է վերջինն այդ երկրի պատմության մեջ: Շիրինյանն իր երկիմաստ մտասեւեռումով ու կասկածամտությամբ չի կարող բան փոխել մեր պատմության մեջ:

Վերջնական հաղթանակը լինելու է նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների, բոլոր քաղաքական ուժերի եւ, իհարկե, ողջ հայության հաղթանակը: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ, երբ ողջ ուժով խոսում են թնդանոթները, մունդռել այդ հաղթանակը, ինչո՞ւ դա անել այնպիսի ստորությամբ, ինչպես անում է Շիրինյան Լեւոնը՝ նախկիններին հայտարարելով «տխմար», դավաճան, հանուն սեփական իշխանության Ալիեւի հետ գործարքի գնացող: Մի՞թե Շիրինյան Լեւոնն այս ամենն անում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությունը սրբադասելու համար, մի՞թե նա այն «Ճ» դասի քաղաքագետն է, որ չի հասկանում, թե ինչու չի կարելի պատերազմական օրերին խեղաթյուրել փաստերն ու հանիրավի մեղադրել մարդկանց, որոնք հաղթել են այս նույն հակառակորդին եւ այն էլ ոչ մեկ անգամ: Փաշինյանին վսեմացնել մյուսների նսեմացման գնով եւ այն էլ առանց վերջնականապես ճշտելու, թե ինչու այդ նույն Փաշինյանի վարած քաղաքականությունը հանգեցրեց լայնածավալ պատերազմի եւ այդ պատերազմում Հայաստանի մեկուսացմանը, մեղմ ասած՝ հայրենասիրություն չէ, ոչ էլ թավշյա քաղաքագիտություն:

Աշխարհաքաղաքագետ Լեւոն Շիրինյանը, բնականաբար, չէր կարող հարցազրույց տալ՝ առանց ողջ աշխարհին ցուցումներ տալու, թե նրանք ինչ պետք է անեն այս պահին, որպեսզի «նոր» Հայաստանն այս պատերազմում հասնի հաջողության: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պարտավոր է զսպել Թուրքիային, Կիպրոսն ու Հունաստանը պետք է ավելի կոշտ հայտարարություններ անեն, Ռուսաստանի հետ պետք է աշխատել ավելի սերտ… Լեւոն Շիրինյանի պարագայում Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների մեջ Ռուսաստանի անվան հիշատակումը, ես կասեի, նոնսենս է, բայց, ամեն դեպքում, կարելի է պարոն քաղաքագետից հետաքրքրվել, թե ինքն անձամբ ինչպե՞ս է պատրաստվում համագործակցել Ռուսաստանի հետ, որի ղեկավարին մինչեւ պատերազմի սկսվելը «նախշում» էր մի ուրիշ կարգի: Չէի ցանկանա ասել, որ դա անում էր Նիկոլի հրահանգով, բայց մի բան հանրահայտ է, որ Շիրինյան Լեւոնն իր ողջ կյանքում ոչինչ հենց այնպես չի արել: Կա՛մ քյաշ փող, կա՛մ պաշտոն: Բա կարող ա՞ իր փայլուն ուղեղը ձրի աշխատացնի, մանավանդ որ վերջին երկու տարիներին Սորոսի նման փող տվողների պակաս չունենք էլ: Այն էլ ասեմ, որ այս պատերազմի հանցագործներից մեկն էլ Սորոսն է՝ Հայաստանում եւ Ադրբեջանում բուծած անհայրենիք կենդանիների ամբողջական նախիրներով: Եվ հիշեք՝ որտեղ փող, այնտեղ Լեւոն Շիրինյան: