Նախկին խորհրդական Մուրադյանը «պա՞ս» է տալիս Կարեն Կարապետյանին 

Նախկին խորհրդական Մուրադյանը «պա՞ս» է տալիս Կարեն Կարապետյանին 

ԵՊՀ 100-ամյակի տոնական ընթրիքը որոշվել է մատուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում։ Այս մասին այսօր հայտարարեց ԵՊՀ ՈւԽ անդամ Դավիթ Մաթևոսյանը․

«ԵՊՀ 100-ամյակի խնջույքը ժամանակին պլանավորված էր, որ պետք է տեղի ունենա «Ռենեսանսում» ՝ մեկ հոգու համար 10-12 հազար դրամով, բայց այժմ որոշվել է, որ դա պետք է անցկացվի «Ֆլորենսում»՝ մեկ հոգու համար 40 հազար դրամով, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք սա պայմանավորված է նրանով, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականն է։ Հարց է, որ բոլորին էլ կհետաքրքրի, այս սուղ պայմաններում 40 հազա՞ր։ Բոլորն էլ գիտեն, որ «Ֆլորենսը» պատկանում է Կարեն Կրապետյանին»։ 

Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Գեղամ Գևորգյանից, սակայն նա չցանկացավ հանդիպել մեզ հետ, փոխարենը հարցերին պատասխանել փորձեց պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, որը ասաց, թե ինքը գնումների գործընթացի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, բայց այդ ոլորտը համակարգող մասնագետն ասել է, որ ամեն բան օրինական է։

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ տոնական միջոցառման հյուրերին «Ֆլորենս» է տեղափոխելու «Հյուս Սերվիս» ընկերությունը, որը, չնայած ռեկտոր Գեղամ Գևորգյանի հերքումներին, հենց ռեկտորի անվան հետ է կապվում։