Գերեզմանատանը հայտնաբերվել են չհուղարկավորված մարդկային դիակներ եւ մնացորդներ

Գերեզմանատանը  հայտնաբերվել են չհուղարկավորված մարդկային դիակներ եւ մնացորդներ

Չհուղարկավորված դիակներ եւ մարդկային այլ մնացորդներ՝ արկղերի մեջ դրված, հայտնաբերվել են իսպանական Մայորկա կղզու Մանակոր համայնքի գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։ Ըստ հրապարակման, չհուղարկավորված դիակներն ու մարդկային մնացորդները հայտնաբերվել են պատահականորեն՝ տեղի իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Ըստ նախնական վարկածի, դիակներն ու մարդկային մնացորդները գերեզմանատան վարչական շենքի այդ հատված տեղափոխվել են անցյալ դարի ութսունականներին եւ այդ շրջանից շենքի այդ հատված երբեք ելումուտ չի եղել, սակայն թե ինչու են տեղափոխվել, հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ հաշվվել է 100-300 դիակ եւ մարդկային մնացորդ։