Մայրաքաղաքում շատ են հրավտանգ նյութերով պահեստները, օրինակ՝ «Փեթակը». ԱԻՆ խոսնակ

Մայրաքաղաքում շատ են հրավտանգ նյութերով պահեստները, օրինակ՝ «Փեթակը». ԱԻՆ խոսնակ

Ցավոք, դեռ նորություն չունենք, չենք գտել կորած քաղաքացուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Առավոտվանից վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Այդ հատվածում աշխատում են այն փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, որոնք մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու, նաև մասնագիտական որոշ հմտություններ ունեն։ Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև քաղաքացին հայտնաբերվի»,- ասաց Կոսնտանյանը։ 

Հարցին, թե մայրաքաղաքում կան հրավտանգ իրերի նմանատիպ պահեստներ, Կոստանյանը նշեց․ 

«Շատ են այդպիսի պահեստները։ Մեկ օրինակ՝ Ձեր հետևում «Փեթակի» պահեստներն են։ Վտանգն այստեղ ավելի մեծ է, քանի որ մեքենաների շարժի համար նախատեսված տարածքն ԱԻՆ-ի համար կարող է բարդություններ առաջացնել։ Մենք մեր մասով կարող ենք միայն համապատասխան գրություններ ուղարկել, սակայն սա տեսչական մարմնի գործառույթն է»։