Նավթի արտադրությունը կհասցնեն ռեկորդային ծավալների 

Նավթի արտադրությունը կհասցնեն ռեկորդային ծավալների 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն հաջորդ տարի կարտադրի ռեկորդային ծավալով նավթ։ Ըստ ԱՄՆ նախագահի, միայն այս ամիս, ԱՄՆ-ն օրական 12 միլիոն բարել նավթ է արտադրում։ Դա, ըստ ԱՄՆ գործող նախագահի, ավելին է, քան եղել է Թրամփի օրոք։ «Մենք նոր ռեկորդի սահմանման ճանապարհին ենք»,- ասել է նախագահ Բայդենը։

Ավելի վաղ էլ նա հայտարարել է, որ թե ԱՄՆ-ն, եւ թե Եվրոպան իմացել են, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի դեմ սանկցիաների կիրառումը չէր կարող էներգետիկ շուկայում խնդիրներ չառաջացնել եւ գնաճի չհանգեցնել, եւ իրենց իմացել են, որ հակառուսական սանկցիաներն իրենց իսկ համար ցավոտ են լինելու։