Ֆինլանդիայում ձերբակալված հայ երկրպագուն կվերադառնա Հայաստան

Ֆինլանդիայում ձերբակալված հայ երկրպագուն կվերադառնա Հայաստան

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում բանտարկված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմաիլյանը կվերադառնա Հայաստան։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ֆեյսբուքյան էջը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Երվանդին արդարացրեցին: 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում: Աչքներս լույս»։

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի երկրպագուն ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անցկացված Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Պատճառը երկու երկրների երկրպագուների միջեւ ծագած վեճն է եղել, որը ցրելու նպատակով Երվանդը ճայտրուկ է վառել եւ պատահաբար վնասել մրցակցի երկրպագուներից մեկին: Դեպքը տեղի է ունեցել Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում, որտեղ էլ ընթանում էր խաղը: Տուժողը խաղից հետո ոստիկանությունում բողոք է ներկայացրել հայ երկրպագուի դեմ: