Փենսիլվանիայում հաղթել է Ջո Բայդենը․ հայտարարել է նահանգապետ Թոմ Վուլֆը

Փենսիլվանիայում հաղթել է Ջո Բայդենը․ հայտարարել է նահանգապետ Թոմ Վուլֆը

Փենսիլվանիա նահանգի ղեկավար Թոմ Վուլֆը հայտարարել է, որ իր նահանգում նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը։

Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Ըստ գրառման, նահանգի պետդեպարտամենտը հավաստագրել է ընտրությունների արդյունքները, և ինքը ստորագրել է հավաստագիրը, ինչպես պահանջում է դաշնային օրենքը, որով հաստատվում է, որ հաղթել են Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը։