«Բրեքսիտի» հարցում Բրյուսելն ու Լոնդոնը համաձայնության են եկել․ Ժան Կլոդ Յունկեր

«Բրեքսիտի» հարցում Բրյուսելն ու Լոնդոնը համաձայնության են եկել․ Ժան Կլոդ Յունկեր

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան եկել են ընդհանուր հայտարարի, կապված Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործարքի հետ։ Յունկերը նշել է, որ երբ կա կամք, հնարավոր է նաեւ պայմանավորվածության ձեռքբերումը։ «Դա կլինի արդարացի եւ բալանսավորված համաձայնագիր ԵՄ եւ Միացյալ Թագավորության միջեւ։ Ես խորհուրդ կտամ գագաթնաժողովին այն ընդունել»,- թվիթերյան իր էջում գրել է Յունկերը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւս հաստատել է այդ տեղեկությունը, հորդորելով պառլամենտին աջակցել փաստաթղթին՝ հոկտեմբերի 19-ի նիստում։