Բանակը ղեկավարում են բանակից անտեղյակ մարդիկ

Բանակը ղեկավարում են բանակից անտեղյակ մարդիկ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհն ու դրա հետևանքներն ունեն մեկ մեղավոր և մեկ անուն` իշխանություն. այսպես է կարծում Արցախի հանրապետության ՊԲ գնադապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքով` մինչև 2018 թվականը բանակը, Զինված ուժերը եղել են միանգամայն լավ ու հուսալի վիճակում, սակայն 2018-ից հետո, երբ իշխանության եկան, Հասրաթյանի խոսքով` բանակից անտեղյակները, ամեն բան գլխի վայր շուռ եկավ:

«Նման բան ես երբեք չեմ տեսել, անգամ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նման վիճակ չի եղել, որ զինվորը գոմում քնի: Բանակը ղեկավարում են բանակից անտեղյակ մարդիկ, դրա համար էլ ամեն ինչ այսպես է լինում: Դա հասկանալու համար զինվորական լինելը պարտադիր չէ: Մի բան հստակ է, նախքան 2018-ը բանակը եղել է բավականին լավ վիճակում: Թե մշտական տեղակայման վայրերը, թե առաջնագիծը եղել են կահավորված, լավ վիճակում: Այս սարսափելի իրավիճակն ունի մեկ անուն` իշխանություն»- ասում է Հասրաթյանը:

Նրա խոսքով` Հայաստանի գործող իշխանությունները ստել են հասարակությանը և փորձել մոլորեցնել. «Մարդիկ չե՞ն համոզվում, որ այս մարդիկ ամեն ինչ ստել են: Իրավիճակի առաջին պատասխանատուն էլ իշխանությունն է: Նրանք, ովքեր պատժվել են` մեղավոր չեն: Նման դեպքերում գոնե Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա, ոչ թե մեղավորներ գտնի», - խոսքը եզրափակեց Սենոր Հասրաթյանը: