Փարիզում ճապոնացի տուրիստից գողացել են 840 հազար դոլարանոց ժամացույց

Փարիզում ճապոնացի տուրիստից գողացել են 840 հազար դոլարանոց ժամացույց

Ճապոնիայից Փարիզ ժամանած հյուրը դուրս է եկել հյուրանոցից ծխախոտ գնելու, ենթարկվել հարձակման գողերի կողմից, ովքեր գողացել են նրա ժամացույցը, որն արժեր 840 հազար դոլար։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ճապոնացի տղամարդը Հաղթանակի կոթողի մոտ գտնվող հինգաստղանի հյուրանոցի դիմաց կանգնած է եղել, երբ նրան մոտեցել է մի անծանոթ ու ծխախոտ խնդրել, ապա՝ հարձակվել ճապոնացու վրա, բռնել նրա ձեռքից, հանել կապված ժամացույցն ու դիմել փախուստի։

Նշենք, որ նման ժամացույցները ֆրանսիական մայրաքաղաք այցելած հարուստ հյուրերի վրա կենտրոնացած հանցավոր խմբավորումների համար հանդիսանում են թիրախային իր՝ գողանալու համար, ինչպես նկատում է պարբերականը, հավելելով, որ սա նման գողության առաջին դեպքը չէ։