Էրդողանը կայցելի Ադրբեջան

Էրդողանը կայցելի Ադրբեջան

 Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան։ այցի առիթը Զանգիլանի օդանավակայանի բացումն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում թուրքական դեսպան Ջահիթ Բաղչին։ Նա մանրամասնել է, որ ներկայումս ավարտվում են այցի նախապատրաստությունները։ Միաժամանակ նաեւ՝ ավարտական փուլում են Զանգիլանի օդանավակայանի բացման աշխատանքները։ Մնացել են օդանավակայանի թռիչքուղիների գործարկման հետ կապված տեխնիկական դետալները։