Մեկ շաբաթ անց Վատիկանը վերջապես դատապարտել է Օլիմպիադա-2024 բացման արարողության որոշ դրվագներ
Վատիկանը շուրջ մեկ շաբաթվա ուշացումով քննադատել է «Օլիմպիական խաղեր–2024»-ի բացման արարողության որոշ դրվագներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Փարիզում 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եղել է մի տեսարան, որը կոչվել է «Տոնախմբություն»։ Այդ դրվագում տրանսվեստիտ մոդելները հավաքվել են սեղանի շուրջ` նմանակելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը։ Դրանից հետո էլ ԼԳԲՏ մոդելները քայլել են բեմով, պարող 2 տղամարդ էլ համբուրվել են, ևս 3-ն էլ թաքնվել սենյակում։
Այս համարն էլ նվիրված է եղել «ազատությանը և սիրուն»։ Հայտարարությունում նշվում է, որ Սուրբ աթոռը դժգոհ և վշտացած է միջոցառման ժամանակ ցուցադրված որոշ տեսարաններից։
«Ցավում ենք բազմաթիվ քրիստոնյաների և այլ կրոնների հավատացյալների հասցրած վիրավորանքի համար։ Հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը միավորվում է ընդհանուր արժեքների շուրջ, չպետք է լինի ոչ մի ակնարկ, որը ծաղրում է շատերի կրոնական համոզմունքները։ Խոսքիազատությունը, որը կասկածի տակ չի դրվում, սահմանափակվում է ուրիշների հանդեպ հարգանքով»,– ասված է հաղորդագրությունում։
Հավելենք, որ ավելի ուշ Խաղերի կազմկոմիտեի հաղորդակցության գծով տնօրեն Էնն Դետսկին ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց զգացմունքները կարող էին վիրավորվել բացման արարողության որոշ տեսարաններից։
Կարծիքներ