ԱՄՆ-ն Սեւծովյան ռեգիոնում զորավարժություններ կանցկացնի․ արդեն ժամանել են ամերիկյան կործանիչները

ԱՄՆ-ն Սեւծովյան ռեգիոնում զորավարժություններ կանցկացնի․ արդեն ժամանել են ամերիկյան կործանիչները

Միացյալ Նահանգները Սեւծովյան ռեգիոնում կանցկացնի բազմազգ զորավարժություններ, որոնք կոչվում են Castle Forge։ Արդեն իսկ Ռումինիայի Բորչայի բազա են ժամանել ամերիկյան F-15 Strike Eagle կործանիչները, որոնք մասնակցելու են զորավարժություններին։ Ավելի վաղ էլ F-15 կործանիչներ էին ժամանել Կոմս Իգնատեւոյի բազա, որը գտնվում է Բուլղարիայում։

Զորավարժություններին մասնակցելու են նաեւ Բուլղարիան եւ Ռումինիան։ Զորավարժությունները նպատակ ունեն ամրապնդելու այդ ռեգիոնում ԱՄՆ եւ դաշնակիցների միջեւ առկա դաշնակցային ոգին եւ ամերիկյան ավիացիոն անխորտակելի ուժն այդ առանցքային ռեգիոնում, ինչպես հայտարարել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, գեներալ Ջեֆֆ Հարիգյանը։