Փաշինյանն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին․ Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում

 Փաշինյանն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին․ Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում

Ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը Լաչինի միջանցքի փակման հարցով:

«Քաղաղաքական դեմագոգիայի տեխնոլոգիաներից մեկն այն է, երբ որ գողը ամենաբարձն է գոռում, թե բռնեք գողին։ Դավաճանությունից ու Ալիևին ծառայելուց խոսում են նրանք, ովքեր ադրբեջանական ամբողջ խոսույթը տեղափոխել են իրենց բառապաշար։ Երբ որ Աստանայում Ալիևը հայտարարեց, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին ու Ադրբեջանը արցախահայության հետ շփվելու է միայն իր ներքին օրենսդրության շրջանակներում, ձեր կողմիղ որևէ ծպտուն չլսվեց։ Միայն այստեղ է, որ բլբուլ են կտրում»,- ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Ինչքան էլ ասեք, որ նախկինները այսպես, նախկինները այնպես, փաստն այն է, որ ՔՊ-ն խաբել է հանրությանը՝ իր նախընտրական ծրագրում գրելով մի բան, անելով լրիվ այլ բան։ Հալվա ասելով բերանը չի քաղցրանում, այսինքն՝ եթե դու միշտ խոսում ես խաղաղությունից, դա ամենևին չի նշանակում, որ դու կարող ես խաղաղություն բերել։ Դուք եք բերել պատերազմ, դուք եք բերել պարտություն, այսօր էլ խոսում եք խաղաղությունից»,- հավելեց նա։