Թրամփը «տանել չի կարողանում» Ուկրաինան․ The Economist

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տանել չի կարողանում Ուկրաինան։ Այս մասին The Economist պարբերականի հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի անանուն պաշտոնյան։ «Պարզ է, որ Թրամփը մեզ տանել չի կարողանում»,- ասել է The Economist-ի անանուն բարձրաստիճան զրուցակիցը։
Համաձայն հրապարակման, մի քանի շաբաթում Ուկրաինան Միացյալ Նահանգների համար դաշնակցից վերածվել է հաճախորդի, որն ունի աներեւակայելի պարտքեր։ Այս իրավիճակում էլ, ըստ պարբերականի, ուկրաինական բանակում լավ են հասկանում, որ այլ ելք չունեն, քան խրամատավորվելը։
Կարծիքներ