Մտահոգիչ էին Սարհատի դիմումի հիմք հանդիսացող պատճառները. պատգամավոր

Մտահոգիչ էին Սարհատի դիմումի հիմք հանդիսացող պատճառները. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ տեղեկացա, որ իմ լավ ընկեր և իր ոլորտի լավագույն մասնագետ Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սարհատի հետ աշխատել եմ ուրբանլաբում, որտեղ նա կարողացել էր միավորել լավ մասնագետների և վառ անհատականությունների, ապա Նոր Կադաստրում, որտեղ նա կարողացավ իրապես հաջողություններ գրանցել: Բազմիցս եմ ասել, որ Սարհատի աշխատասիրությունը վարակիչ է, իսկ գիտելիքահեն որոշումներ կայացնելու հմտությունը՝ հիացնող:

Մտահոգիչ էին Սարհատի դիմումի հիմք հանդիսացող պատճառները, իմ լիազորությունների սահմանում կպարզեմ խնդրո առարկա հանդիսացող հանգամանքները»: