Բելառուսում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 915 նոր դեպք

Բելառուսում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 915 նոր դեպք

Բելառուսում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 915 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 38059 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ։ Ընդհանուր առմամբ մահացությունը կամզում է 208 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 15 086 մարդ։

Մայիսի 26-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 5 590 358 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 347 907 մարդ, բուժվածներինը՝ 2 366 574 մարդ։