Սուրճը կարողանում է գլխուղեղը պաշտպանել սթրեսներից

Սուրճը կարողանում է գլխուղեղը պաշտպանել սթրեսներից

Գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող պոլիֆենոլները օգնում են գլխուղեղին պահպանել կոգնիտիվ կարողությունները նույնիսկ խրոնիկ սթրեսների պարագայում։ Սրճային պոլիֆենոլները կենսա-ակտիվ միացություններ են, որոնք ունեն հակաօքսիդանտային ազդեցություն, եւ ներառում են նաեւ քլորոգենային թթուները, ֆլավոնոիդներն ու լինգնաները։

Հայտնի է, որ այս միացությունները պաշտպանում են բջիջները թթվայնացնող սթրեսից եւ նվազեցնում են բորբոքումները, ինչը օգնում է նվազեցնելու խրոնիկ հիվանդությունների ռիսկերը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդություններն ու դիաբետը։ Նորագույն հետազոտությունները պարզել են, որ քլորոգենային եւ սրճային թթուները նաեւ թեթեւացնում են մշտական սթրեսների թողած բացասական հետեւանքները։