ՍԴ-ն երկրորդ անգամ «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա վարույթ ընդունեց

ՍԴ-ն երկրորդ անգամ «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա վարույթ ընդունեց

Այսօր Սահմանադրական դատարանը «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումի հիման վրա, որը վերաբերում էր ԱԺ նիստը նախագահողի լիազորություններին,  վարույթ է ընդունել ։ Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Սահմանադրական դատարանը  «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա վարույթ է ընդունում։  «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել  նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։