Թուրքիայի դեսպանատան առաջ լուսանկարներ են ցուցադրել․ լուսանկարներ

Թուրքիայի դեսպանատան առաջ լուսանկարներ են ցուցադրել․ լուսանկարներ

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց վարցահայերն Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված ցույց են արել: «Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական ցույցի ժամանակ ցուցադրել են նաև «Հայոց Ցեղասպանություն 1915-2023թթ»-ի թեմայով լուսանկարներ: Լուսանկարները ընդգրկում են 1915 թվականից մինչև  2023 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականցված ցեղասպանության, ցեղասպանական ակտերի լուսանկարները:

«Ցույցի ընթացքում մասնակիցները ստորագրեցին նաև Ադրբեջանի կողմից կալանավորված հայ գերիների ազատ արձակման մասին խնդրագիրը»,-ասաց «Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավարը:
Նույն օրը՝ ապրիլի 24-ի առավոտյան Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ մատուցվեց Բարեխոսության կարգ, աղոթք նվիրված 1915 թվականի 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների հիշատակին։