Դպրոցի տնօրենը պայուսակով հարվածել է գլխիս

Դպրոցի տնօրենը պայուսակով հարվածել է գլխիս

Մեզ դիմել է քաղաքացի Գոհար Հովսեփյանը և խնդրել բարձրաձայնել իր խնդրի մասին։ Հովսեփյանը, որը Ալավերդիում է բնակվում, մեզ հետ զրույցում պատմեց, որ Լոռու մարզի Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանի հետ խնդիրներ է ունեցել, ինչի արդյունքում դպրոցի տնօրենը պայուսակով հարվածներ է հասցրել իր գլխին։

«Դպրոցում ապօրինություններ են կատարվում։ Տնօրենը պահակ է նշանակել իր հարազատին, բայց նա աշխատանքի չի գալիս, իսկ աշխատավարձը երկուսով կիսվում են։Պահակություն անում է դպրոցի հավաքարար Գայանե Մուրադյանը»,-նշում է Գոհար Հովսեփյանը։

Երեկ, երբ վարչապետ Փաշինյանը մոտեցավ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող, նստացույց հայտարարած երիտասարդ դաշնակցականներին, Գոհար Հովսեփյանը ևս այնտեղ էր և Փաշինյանին պատմեց խնդրի մասին։ Վարչապետն էլ նշեց, թե դա իրավապահների խնդիրն է, բայց, ամեն դեպքում, կզբաղվի այս հարցով։

Մեզ Անահիտ Ծատինյանի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Մանրամասները` տեսանյութում։