Ռոբերտ Դե Նիրոն բողոքել է աղքատությունից՝ նախկին կնոջ սնանկացնող ծախսերի պատճառով

Ռոբերտ Դե Նիրոն բողոքել է աղքատությունից՝ նախկին կնոջ սնանկացնող ծախսերի պատճառով

Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն բողոքել է, որ փող չունի։ Պատճառն այն է, որ նրա նախկին կինը՝ բարձրաշխարհիկ տիկնոջ համբավ ունեցող Գրեյս Հայթաուերը իրեն ամուսնալուծությունից հետո սնանկացնում է։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Զույգը ամուսնալուծվում է 2018 թվականից։ Դատավորը վճռել է, որ Դե Նիրոյի նախկին կինը տարեկան պետք է 1 միլիոն դոլար ստանա, ինչպես նաև 20 միլիոն դոլար արժողությամբ տան վաճառքից՝ գումարի մի մասը։ Դերասանի փաստաբան Քերոլայն Կրաուսը հաղորդել է, որ Հայթաուերը միջինը ծախսում է ամսական 215 հազար դոլար քրեդիտային քարտերից և 160 հազար դոլար էլ՝ կանխիկ։ Նա ասել է, որ կնոջը պահելու համար հոլիվուդյան աստղի փողերը վերջանում են։
Իրավաբանի խոսքով՝ Դե Նիրոյի ունեցվածքը գնահատվում է 500 միլիոն դոլար, բայց նախկին կնոջ էքստրավագանտ ապրելաձևը վատթարացնում է ամուսնու ֆինանսկան վիճակը։ Դրան նպաստում է նաև այն, որ  կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ կինոաարտադրություններ սառեցրել են իրենց կինոպրոեկտները։

Մինչդեռ Դե Նիրոյի կինը՝ Քևին Մըքդոնաֆը հերքել է Նիրոյի ֆինանսական վատ դրության մասին հայարարությունները՝ ասելով, որ նա 450 հազար դոլար է ծասխել 2019-ին  Լոգ Այլենդի ափի տան վարձակալության վրա և 150 հազար՝ Գոհունակության օրվա արձակուրդների ժամանակ և որ այդ գումարը նա ծախսել է իր հասուն երեխաների վրա։ Ըստ որում, փաստաբանի խոսքով, հոլիվուդյան աստղը մշտապես ուղղաթիռ է վարձում և թռնում է ինքնաթիռի բիզնես դասի տոմսերով։