ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է վերսկսել «Ամերիկայի Ձայն»-ին գործունեությունը

ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է վերսկսել «Ամերիկայի Ձայն»-ին գործունեությունը

Վաշինգտոնի շրջանային դատավորը կարգադրել է ԱՄՆ վարչակազմին վերաբացել «Ամերիկայի ձայնը» և հարակից հեռարձակողներին, որոնք որոշել էին փակել:

Ըստ որոշման, նախատեսվում է վերականգնել «Ամերիկայի Ձայն»-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր աշխատանքից ազատվել կամ ուղարկվել են արձակուրդ մարտի 14-ին, և վերսկսել հեռարձակողի ֆինանսավորումը Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունից (USAGM):

Դատավորը նաև հանձնարարել է ֆինանսավորել ԱՄՆ-ի այլ արտասահմանյան հեռարձակման ցանցերի՝ Radio Free Asia-ի և Middle East Broadcasting Networks-ի գործունեությունը, մինչև 2025 ֆինանսական տարվա ավարտը:

Այդուհանդերձ, որոշումը չի նշանակում «Ամերիկայի ձայնի» գործունեության վերսկսում, քանի որ սպասվում է, որ Թրամփի վարչակազմը կբողոքարկի այս որոշումը։

1942 թվականին հիմնադրված «Ամերիկայի ձայնը» համարվում էր ամերիկյան «փափուկ ուժի» հիմնական բաղադրիչը, որն ուղղված է արտերկրում ժողովրդավարության խթանմանը: 

Հիշեցնենք, որ մարտի կեսերից հեռարձակողի բոլոր ծառայությունները, ներառյալ` ուկրաինականը, դադարեցրել են գործունեությունը։