«Մանչեսթեր սիթիի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Մանչեսթեր սիթիի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Մանչեսթեր սիթիի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի կայքը։ Մարզիկը ներկայումս գտնվում է 10-օրյա կարանտինում։ Հիշեցնենք, որ անցյալ սեզոնին Գյունդողանը մասնակցել է 50 հանդիպման եւ խփել հինգ գոլ։