Միգրանտների ընտանիքներին պատկանող դեռահասները սպանել են հրշեջի

Միգրանտների ընտանիքներին պատկանող դեռահասները սպանել են հրշեջի

Գերմանիայում Բավարիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու դեռահասի, որոնք մեղադրվում են Աուգսբուրգի կենտրոնում 49-ամյա հրշեջի սպանության մեջ։ Ձերբակալվածներից մեկը 17 տարեկան է, Գերմանիայի եւ այլ երկրի երկքաղաքացի, իսկ մյուսը նույնպես 17 տարեկան է՝ հարավեվրոպական մի երկրի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն, հավելելով, որ երկուսն էլ ծնվել են Աուգսբուրգում՝ միգրանտների ընտանիքներում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է եւս չորս դեռահաս նույն գործով։

Նշենք, որ հրշեջը ուրբաթ օրը կնոջ եւ մեկ այլ ընտանիքի հետ վերադառնալիս է եղել Ս․ Ծննդյան տոնավաճառից եւ ճանապարհին կոնֆլիկտ է ունեցել դեռահասների հետ, որոնք էլ ծեծի են ենթարկել նրան ու ընկերոջը։ Նա մահացել է շտապ բուժօգնության մեքենայի մեջ։