Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ իշխանությունները տեղյակ են եղել պատերազմի վտանգի մասին. Թեհմինա Վարդանյան

Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ  իշխանությունները  տեղյակ են եղել պատերազմի վտանգի մասին. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է.

«Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները վստահաբար տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Անեկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ: Լրջանալու և պատրաստվելու փոխարեն իշխանությունները զբաղված են եղել թերևս ֆեյքեր բուծելու  և մանիպուլացիաներ մշակելու գործով: Ինչու՞: Որովհետև պարզ է, որ ամեն ինչ կանխորոշված էր: Պատերազմի ընթացքում չունեինք, ինչ խոսք, էժանագին շոուների պակաս` սկսած «իշխանական» ընտանիքից, ավարտած որոշ պատգամավորների ճղճիմ մեկնաբանություններով ու նկարներով: 
Վարագույրն իջավ` այս կողմում թողնելով հազարավոր զորհեր, հազարավոր վիրավորներ, անդառնալի կորուստներ... 
Ցավոք, իշխանական կրկեսը շարունակվում է... 
Հ. Գ. Դեռ ինչե՜ր են ի հայտ գալու: