Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է նոր թեմ, նշանակվել է նոր առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է նոր թեմ, նշանակվել է նոր առաջնորդ

Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմը։ Ըստ այդմ, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքները առանձնացվել են  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից, եւ ձեւավորվել է  Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվել է Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։