Այս մարդիկ իրավունք չունեն երկիր և պետություն ղեկավարել

«Այս ամենն ուղեկցվում է ադրբեջանցիների հրճվանքով։ Ադրբեջանական մամուլը կարդալիս տեսնում ես, թե ինչքան են հրճված այս իշխանությունների քաղաքականությամբ։ Այս մարդիկ իրավունք չունեն երկիր և պետություն ղեկավարել, քանի որ նրանց համար արժեքներ գոյություն չունեն, նրանց համար ընդամենը կա մի բան՝ աթոռ, պաշտոն, սեփական աթոռին կպնել միչև վերջ, սեփական կենսամակարդակն ավելացնել՝ թողնելով հայրենակիցներն անպաշտպան, անտուն»: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Այս իշխանությունները չեն բավարարվել մարդկանց տնից ու տեղից զրկելով, սոցիալական ծրագրերով այն չնչին գումարները, որ տրամադրում են արցախցիներին, դրանցից են ուզում զրկել»,- ասել է նա:
Կարծիքներ