Չարենցավանցի հերոսներ Էրիկ Խաչատրյանն ու Մանվել Ավանեսյանը հետմահու արժանացան «Հավերժի մարտիկ» մեդալի (տեսանյութ)

Չարենցավանցի հերոսներ Էրիկ Խաչատրյանն ու Մանվել Ավանեսյանը հետմահու արժանացան «Հավերժի մարտիկ» մեդալի (տեսանյութ)

Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման հերթական տարեդարձի օրը, Չարենցավանի համայնքապետարանը հերթական ավանդական այցելությունն էր կազմակերպել Չարենցավանի քաղաքային պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Այցելությանը միացել էին նաև Հայոց ազգային գվարդիայի մարտիկները, ներկա էին նաև հյուրեր Երեւանից, այդ թվում` 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի ծնողները: 

Օրհնության խոսքով հանդես եկավ Չարենցավանի հոգեւոր հովիվ, արժանապատիվ տեր Համազասպ քահանա Հագեյանը:

Այնուհետև Հայոց ազգային գվարդիայի անունից հետմահու «Հավերժի մարտիկ» մեդալներ շնորհվեցին Չարենցավանից 44-օրյա պատերազմին մասնակցած ու մարտի դաշտում անմահացած հերոսներ Էմիլ Խաչատրյանին և Մանվել Ավանեսյանին:

Մանրամասն` տեսանյութում