Այսօր Նեթանյահուն առաջին անգամ կներկայանա դատարան
Իսրայելի վարչապետն առաջին անգամ կներկայանա դատարան՝ որպես մեղադրյալ։
Այսօր Բենիամին Նեթանյահուն ցուցմունք կտա կաշառակերության, խարդախության և վստահության խախտման գործերով։
Նեթանյահուի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին։ Նրա դեմ ընդհանուր առմամբ երեք գործ է հարուցվել:
Դրանցից առաջինը վերաբերում է պրոդյուսեր Առնոն Միլչանից և միլիարդատեր Ջեյմս Փաքերից 196 հազար դոլար արժողությամբ թանկարժեք նվերների ստացմանը:
Նեթանյահուին կաշառակերության համար սպառնում է մինչև 10 տարի, իսկ խարդախության և վստահությունը խախտելու համար՝ մինչև երեք տարի:
Ինքը՝ վարչապետն ասել է, որ ութ տարի է սպասել՝ դատարանում իր դեմ առաջադրված մեղադրանքը հերքելու համար։
Կարծիքներ