Եվրամիությունը սկսել է ուրան արդյունահանել

Եվրամիությունը սկսել է ուրան արդյունահանել

Ֆիննական Terrafame ընկերությունը Եվրամիության մեջ առաջին անգամ սկսել է ուրան արդյունահանել։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Արդյունահանումն իրականացվելու է Ֆինլանդիայում, Սոտկամոյի արդյունաբերական հարթակում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆինլանդիան, այդպիսով դառնում է առաջին երկիրը եվրոպական ընտանիքում, որն իրականացնում է ուրանի արդյունահանում։ Նախատեսվում է, որ արդյունահանման ծավալները իրենց ողջ հզորությանը՝ տարեկան մոտ 200 տոննա մակարդակին կհասցվեն 2026 թվականին։