Հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են իսրայելցի պատանդների ազատ արձակման բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը։
Ինչպես հայտնում է եգիպական Shourouk թերթը, հանդիպմանը մասնակցել է նաեւ պատանդների հարցերով զբաղվող ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ադամ Բելերը։ Հիշեցնենք, որ մայիսի տասներկուսին ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց իսրայելցի զինվորական, նաեւ՝ ամերիկյան քաղաքացիություն ունեցող Իդեն Ալեքսանդրին։ ՀԱՄԱՍ-ից հայտնել են, որ որոշում է կայացվել Ալեքսանդրին ազատ արձակել՝ ամերիկյան իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո։
Կարծիքներ